«Եկել, կանգնել եք այստեղ, որ ձեր թիկունքում ական հանե՞ն, ո՞ւմ եք ծառայում»,- դիմելով իրենց մուտքը դեպի Կիրանց արգելափակած ոստիկաններին՝ ասաց հոգևորականը։ Այս պահին Կիրանց տանող ճանապարհը հոգևորականների ու ԱԺ պատգամավորների համար փակ է։ Քիչ առաջ Արշակ Զաքարյանին` իր մեքենայով, տեղափոխեցին ոստիկանության բաժին, նա Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորին Աճարկուտ գյուղով տեղափոխում էր Կիրանց: Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով ճանապարհ են ընկել Կիրանց։ «Եկել, կանգնել եք, որ ձեր թիկունքում ական հանե՞ն»․ հոգևորականը՝ ոստիկաններին |