ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Արցախը հանձնեց, ուղղաթիռով դեսանտ իջավ Հայաստան»․ Արթուր Հովհաննիսյան
13:00, 02.05.2024 | mamul.am
3810 | 0

ԱԺ-ում, քննադատելով ատելության խոսքի տարածումը, պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով, միմյանց հանդեպ ատելության խոսքեր են հնչեցնում, փոխադարձաբար հայրենիքը դավաճանելու մեջ մեղադրում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կրկին իր վերաբերմունքը հայտնեց ընդդիմադիրների նկատմամբ․ «Դաշնակների կողմից նշանակված նախագահը մի քանի օր անց, երբ լուծարեց Լեռնային Ղարաբաղը, երբ Լաչինով ֆիզիկական ու հոգեբանական ծանր դրության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանվում էր, այդ ժողովրդի գլխի վրայով ուղղաթիռով դեսանտ իջավ Հայաստան»,- ասաց նա՝ ընդդիմադիրներին մեղադրելով Արցախը լուծարելու, ռուս խաղաղապահներին այնտեղից հանելու և Տավուշում նրանց համար տեղակայման նոր վայր փնտրելու մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր