ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Չկա մի կետ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են»․ Վարազդատ Հարությունյան
01:30, 04.05.2024 | mamul.am
1602 | 0

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախն ադրբեջանի մաս ճանաչելով` Հայաստանին կպցրեց «ագրեսորի» պիտակը: Սա այն ծուղակն էր, որի շրջանականերում ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ցանկացած պահանջ (տարածքային, նյութական և այլն) առերևույթ «լեգիտիմ» պիտի լիներ:
«Լեգիտիմություն» բառն, ի դեպ, փաշինյանն օգտագործում է ամեն օր և օրը մի քանի անգամ: Սա արվում է ընդգծելու համար ադրբեջանին արվող զիջումների անխուսափելի բնույթը:
Բացի տարածքային զիջումներից ու ապագա դրամական փոխհատուցումների պահանջից (որոնք արդեն ձևակերպված են ադրբեջանի կողմից) զուգահեռ հենց հիմա Հայաստանում իրականացվում է «դենացիֆիկացիա»: Դա արվում է կրթական ծրագրերի, ազգային գործիչներին հալածելու, Սահմանդրության փոփոխությունն արդարացնելու և այլ միջոցներով:
Տավուշից հետո Վարդենիս, հետո Արարատ, հետո Սյունիք, հետո Սահմանադրություն, հետո ադրբեջանցիների վերաբնակեցում, հետո թուրքական (կամ ասենք` ռուս-թուրքական) կոնտինգենտի տեղակայում, հետո ռեպարացիաներ, հետո օրինակ` «դենացիֆիկացիայի» ոչ բավարար ընթացքի կամ վերաբնակեցված ադրբեջանցիների նկատմամաբ «վատ վերաբերմունքի» պատճառով նոր ռազմական գործողություններ, հետո նոր տարածքներ և այսպես շարունակ:
ՉԿԱ ՄԻ ԿԵՏ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են` երկուսն էլ իրենց իշխանությունը պահում են էս պրոցեսի օգնությամբ:
ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով, ինչը նրան բարդ իրավիճակի մեջ կդնի` ո՞վ է երաշխավորելու նրա հերթական կազմակերպված հաղթանակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր