ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Վաղն էլ գալու եք ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ք»․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին
13:00, 03.05.2024 | mamul.am
1273 | 1

«Մարդկանց խոշտանգելուց հետո ուրախ, զվարթ, ոնց որ Արցախը կա, էս տարածքներն անվտանգ են, Կիրանցը չեն հանձնում, համբուրում, գրկախառնվում են, մեկը մյուսին աչքալուսանք են տալիս։ Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու։ Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից»,- Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը հսկող ոստիկաններին։ «Մեր տան դարպասի բանալիները այս պահին հանձնվում է ադրբեջանցիներին, ոստիկանները վաղը մյուս օրն էլ գալու են ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ն»,-ասաց Պատգամավորը՝ կոչ անելով ոստիկաններին չկանգնել երկիրը հանձնողների կողքին։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները կրկին թույլ չեն տվել, որ պատգամավորը, Բագրատ Սրբազանն ու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մտնեն Կիրանց։

«Վաղն էլ գալու եք ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ք»․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր