ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանը մեր իսկ ուժերով սահմանագծում է իրականացնում»․ Սեյրան Օհանյան
13:48, 03.05.2024 | mamul.am
1003 | 0

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանից պահանջեց գնահատական տալ սահմանազատման և սահմանգծման գործըթնացներին, որոնք, ըստ պատգամավորի օրինական չեն․«Եթե 2021 թ․ նոյեմբերին կազմակերպեինք մեր կողմից առաջարկած արտահերթ լսումները՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացներին օրինական ընթացք տալու վերաբերյալ, եթե այն ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից միակողմանի օկուպացիոն գործողությունների արդյունքում սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առջև։ Ադրբեջանը առանց սահմանազատման սահմանագծում է իրականցնում՝ արդեն մեր իսկ ուժերով և ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ։ Խախտվում են սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերն ու հերթականությունը։ Եթե այսօր նման հերթականությամբ իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև Սովետական Միության ժամանակվա սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։ Եթե աշխարհագրական բնական արգելքների վրա հիմնվելով չիրականացնեք սահմանագծումը, ապա հետագայում դա լարումների հիմք է հանդիսանալու»,-ասաց Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանը մեր իսկ ուժերով սահմանագծում է իրականացնում»․ Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր