ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Տավուշում և հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր։ «Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ` նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են անձին ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները նրան չներկայացնելուն կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում, երբ անձը քրեական որոշակի գործընթաների շրջանակներում է ազատությունից զրկվում»,- ասաց Անահիտ Մանասյանը:
|