ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Գլխավոր պատճառը շեֆդ ա»․ Տիգրան Վարդանյան
21:48, 03.05.2024 | mamul.am
2437 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գլխավոր դատախազությո՛ւն, քանի որ գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող տիկնոջը չգտա, դրա համա էլ ձեզ նշեմ` հույս ունենալով, որ կհաղորդեք:
Տիկինը, երբ հայտարարում է, որ պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը բաձրաստիճան պաշտոնյաների կանանց առևտուր անելն է եղել որոշակի քաղաքներում, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը`
պարտության գլխավոր պատճառներից մեկն այն է եղել, որ 2018թ. Հայաստանում իշխանության եկան ոչ կոմպետենտ, իսկ ապագայում` դավաճան ու կապիտուլյանտ էակներ:
Պարտության պատճառներից մեկն այն է եղել, որ իր ընկերուհին, մտերիմը կամ նույնիսկ մեկ է, թե ով է նրա համար, Հակոբյան Աննան գնացել ու վեր էր ընկել գլխավոր բունկեռում ու ոչ միայն դա:
Պարտության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ տիկոջ շեֆը` Նիկոլը, 2018-ից սկսված ջախջախում էր հայկական բանակին` ՀՕՊ համակարգերի ու այլ զենք-զինամթերքի փոխարեն առանց հրթիռ ՍՈւ կործանիչներ ձեռք բերելն ա եղել, ինչ ա թե լոպազանա ու սելֆի անի, մյուս պատճառը` կլուբնիկը Իսկանդերի հետ համեմատության մեջ դնելն ա եղել:
Թե բա գլխավոր պատճառներից մեկը ոմանց առևտուր անելն ա եղել: Գլխավոր պատճառը շեֆդ ա, իր թիմը, որի անդամ ես նաև դու ու իր կինը, ովքեր ծախեցին, սպանեցին, հանձնեցին, նվիրեցին հազարավոր տղերքի կյանքերը, Արցախը, Հայաստանը:
Հասկացա՞ր...
Ի դեպ, դատախազ ես, բա չես ուզո՞ւմ պարզել, թե ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում սպանվեցին Իջևանի գնդի զինվորներն ու սպաները, կամ ինչո՞ւ հայկական կողմն ադրբեջանական որևէ ստրատեգիական նշանակության օբյեկտի չհարվածեց, թե շեֆդ ոնց էր ռազմական գաղտնիք հայտնում իր լայվերով, թե ոնց համալրումը կանգնեցվեց, թե Շուշի եկող զորքն ինչո՞ւ ողջ ճանապարհին չվնասազերծվեց, Հակաստանը էդ ո՞նց դարձավ մի երկիր, որտեղից Թուրքիային էր գնում ահռելի քանակի փամփուշտներ, «Լելե Թեփե» բարձունքի մոտ զինվորների զոհվելու պատմությունը:
Շարունակե՞մ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր