ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
10:18, 04.05.2024 | mamul.am
2154 | 0

Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Գ․ Զ-ի (ծնված 1956թ․) դին հայտնաբերել են տան բակում և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր