Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը: «Երբ հոգևոր հայրերը զբաղված են քաղաքականությամբ ու բիզնեսով, հոգևոր գործերով ո՞վ է զբաղվում, միգուցե Ռոբերտ Քոչարյա՞նը։ Սրբազան հայրեր, կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին Հայր Մերը սովորեցնեք»,- գրել է նա: Հավելենք, որ «Ֆեյսբուքում» նրա գրառումը դրված է վճարովի գովազդի տակ:
|