ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+34 °C
«Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին». Զախարովա
19:54, 26.05.2024 | mamul.am
3194 | 0

Երևանում Ռուսաստանի դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ ԱԳՆ, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի հետ՝ ջրհեղեղից հետո լրացուցիչ օգնության ցուցաբերման հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին՝ հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ, տուժածներին արագ ապաքինում ենք ցանկանում»։

Բացի այդ, Զախարովան նաև նշել է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր