ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Դուք բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների նկատմամբ»․ Լիլիթ Գալստյանը՝ գլխավոր դատախազին
11:24, 06.05.2024 | mamul.am
1422 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին մեղադրեց ոչ սկզբունքային և կողմնակալ լինելու մեջ։ «Ակնհայտ է, որ ձեր նշանակումը հաշվարկված քայլ էր՝ կառուցված ձեր քաղաքական կողմնակալության և թիմային շահերը սպասարկելու պատրաստակամության հիման վրա, որը խանգարում է ձեզ գոնե մասամբ կանխել Հայաստանի հեղինակությունը վարկաբեկող բացահայտ քաղաքական հետապնդումները, կախյալ դատական համակարգը, ոստիկանության խոշտանգումներն ու բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները, վարչական ռեսուրսի ցինիկ չարաշահումը»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազը բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների նկատմամբ, անգամ չի նկատում իշխանությունների հակապետական քայլերը․ «Փաշինյանը, որպես բարի կամքի դրսևորում, թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող, չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզները։ Պետք է որ իմանաք՝ ինչպես է որակվում թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը․ պետական դավաճանություն, ասելիք կամ անելիք չունե՞ք, տիկի՛ն դատախազ»,- հարցրեց պատգամավորը:

«Դուք բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների նկատմամբ»․ Լիլիթ Գալստյանը՝ գլխավոր դատախազին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր