ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Փեթեր Սթանոն մեկնաբանել է մոտ ժամանակներս մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի որոշումը։ «Սա ևս մեկ ապացույց է, որ Կրեմլը շահագրգռված է միայն իրավիճակի հետագա սրմամբ, որը բխում է Ուկրաինայի դեմ իր անօրինական ագրեսիայից։ Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել էսկալացիան, դադարեցնել անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու վարքագիծը»,- նրա խոսքը մեջբերում է ուկրաինական «Европейская правда»-ն։ |