ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում». Նարինե Դիլբարյան
01:06, 08.05.2024 | mamul.am
3748 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան մոտենում է համազգային շարժման քայլերթն իր տրամաբանական հանգրվանին՝ Երևանին, այնքան ավելի է արագանում ՀՀ իշխանությունների կողմից միջազգային իրավունքի և ՀՀ սահմանադրության տեսանկյունից ապօրինի, ուժի սպառնալիքի ներքո ընթացող ադրբեջանասահմանագծում և զատում գործողության լեգիտիմացումը։ Սրընթաց ականազերծում է կատարվում, որ թշնամին անխաթար թափանցի և հաստատվի ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ անվտանգության տարրական երաշխիքներից զրկված քաղաքացուն խաբում են, թե այս կերպ փորձում են ինչ-որ փշուր պահել Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքից արևմտյանադրբեջանացման ծրագրի կազմում, և դրա անունը խաղաղության պայմանագիր է լինելու։ Արցախի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքն ուրանալու, հայոց ցեղասպանությունն ուրանալու, Հայ դատից և հայոց ազգային ուխտից հրաժարվելու գինը փարիսեցիաբար կոչում են իրական Հայաստանի փրկություն։ Եթե ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձի ուժով ճնշել շարժումը, սադրանքներ հրահրելով, ինչի վտանգն առկա է տեղեկատվական այն նողկալի պատերազմի համապատկերում, որ հայտարարվել է Հայ առաքելական եկեղեցու և մասնավորապես՝ շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանի դեմ, ապա Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում։ Գնացե՛ք ձեզ և մեզ հայհոյող, մեր ազգային հետքն ու գոյությունը բացարձակ հերքող ու ոչնչացնող, ստեր և սպառնալիքներ ամենօրյա կարգով տարածող միջազգային հանցագործ իլհամ ալիևի քաղաքականության մասին բացահայտումներ արեք, ոչ թե հային հայի դեմ հրահրեք, ատելության ու բռնության խոսք տարածեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր