ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Անլուրջ ա էլի, որ վարչապետն անընդհատ հրաժարական տա»․ Նիկոլ Փաշինյան
14:06, 07.05.2024 | mamul.am
2412 | 1

Տավուշից մեկնարկած շարժման դեպքերի սրացման պարագայում հրաժարական կտա՞ք, թե՞ բիրտ ուժ կկիրառեք շարժման մասնակիցների նկատմամբ․ հարցը ասուլիսին ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ինչ-որ մեկը պատրաստվո՞ւմ է ապօրինի գործողության, որ բիրտ ուժ կիրառվի։ Հիմա, եթե օրինակ դուք այստեղ փորձեք նռնակ գցել, ձեր նկատմամբ, ենթադրում եմ, հնարավոր ամենաբիրտ ուժը կկիրառվի, եթե ոչ, երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա։ Հրաժարականի մասով տասնյակ անգամ պատասխանել եմ, ախր տվել եմ հրաժարական, ու մի քանի անգամ, անլուրջ ա, էլի, ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական ա տալիս»,- պատասխանեց Փաշինյանը։

«Անլուրջ ա էլի, որ վարչապետն անընդհատ հրաժարական տա»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր