ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են»․ Փաշինյան
15:30, 07.05.2024 | mamul.am
2283 | 0

«Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե՝ ոչ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա Հայ առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտություն։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են՝ հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը: Այսօր կան Հայաստանում հոգևորականներ, ովքեր իրոք հոգևոր առաջնորդություն են իրականացնում. ո՞րն է հոգևոր առաջնորդությունը՝ մարդկանց օգնելն է, աջակցելը, պայմանական ասած՝ Աստծո հետ հարաբերություններում, որ մարդը ինքն իր հետ ներդաշնակ լինի:

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր