ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ»․ Յուլյա Նավալնայա
01:18, 08.05.2024 | mamul.am
3201 | 0

Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլյան, Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը տեսաուղերձ է հղել։

Նավալնայան հիշեցրել է՝ ինչով են առանձնացել Պուտինի պաշտոնավարման տարիները, ինչպես նաև այն խոստումները, որոնք նա տվել է ռուսաստանցիներին և չի կատարել։ Մասնավորապես, նրա խոսքով, Պուտինի չորրորդ ժամկետը նշանավորվել է Ուկրաինա ներխուժմամբ։

«Անձամբ ինձ համար Պուտինի կառավարման վերջին տարիներն այն տարիներն են, երբ իմ ամուսնուն՝ ազնիվ և խիզախ մարդու, իսկական հայրենասերի, հետապնդում էին, թունավորում քիմիական զենքով, դատում, 3 տարի խոշտանգում բանտում, որից հետո նրան սպանեցին։ Եվ դա արեց Պուտինը։

Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ։ Արդեն 25 տարի։ Նրա յուրաքանչյուր ժամկետի հետ ամեն ինչ դեպի վատն է գնում։ Եվ սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչ տեղի կունենա, քանի դեռ Պուտինը մնում է իշխանության ղեկին»,- ասել է Նավալնայան։

Ուղերձի վերջում նա հայտարարել է, որ պետք է այնպես անել, որ «աշխարհում ոչ ոք չհավատա Պուտինին»։

«Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ»․ Յուլյա Նավալնայա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր