ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
15:48, 07.05.2024 | mamul.am
3767 | 0

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել՝ մայիսի 7-ին կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության կայքը։

«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի՝ ՌԴ կառավարության կողմից լիազորությունները վայր դնելու մասին որոշումը ձևակերպվում է կառավարության կարգադրությամբ՝ ՌԴ նախագահի՝ պաշտոնապես լիազորությունները ստանձնելու օրը»,- ասվում է հրամանագրում։

Լիազորությունները վայր դնելուց հետո կառավարությունը՝ նախագահի հանձնարարությամբ, շարունակում է կատարել պարտականությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը: Դա որոշում է երկրի Հիմնական օրենքի 117-րդ հոդվածը:

Սպասվում է, որ արդեն մայիսի 10-ին Պետդուման նիստ կանցկացնի՝ կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը հաստատելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր