ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի սահմանադրության բոլոր հանրաքվեները կեղծվել են»․ Նիկոլ Փաշինյան
16:48, 07.05.2024 | mamul.am
1695 | 1

«ՀՀ իրավակարգն օտար է մեր ժողովրդին, այն ընկալվում է որպես ինչ-որ օտար բան, որովհետև ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել»,- խոսելով սահմանադրության մասին՝ ասել է Փաշինյանը։ «Ժողովուրդն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել, թե ինքը ինչ կանոններով պետք է ապրի ՀՀ-ում։ Ես երկար մտածել եմ, թե ի՞նչն է սրա պատճառը և եկել եմ միանշանակ եզրակացության․ ժողովրդի խորը ընկալմամբ ՀՀ սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են, ինքը կողմ չի քվեարկել այդ սահմանադրությանը և ինքը օրգանական կապ չունի այդ սահմանադրության հետ, հետևաբար դրանից բխող մեր իրավակարգի հանդեպ կա օտարության զգացում»,- նշել է Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր