ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Եվրոտեսիլ 2024». առաջին կիսաեզրափակիչ փուլ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
23:12, 07.05.2024 | mamul.am
4664 | 0

Շվեդական Մալմյոյում մեկնարկել է «Եվրոտեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Այսօր մրցույթի շրջանակում ելույթ են ունենալու Կիպրոսը, Սերբիան, Լիտվան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Լեհաստանը, Խորվաթիան, Իսլանդիան, Գերմանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Շվեդիան, Ադրբեջանը, Ավստրալիան, Պորտուգալիան և Լյուքսենբուրգը։ Այս երկրներից միայն 10-ն են հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում ստանալու եզրափակչի ուղեգիր։

«Եվրոտեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաև Հայաստանը՝ 8-րդ համարի ներքո։ Այս տարվա մեր պատվիրակը «Լադանիվա» խումբն է, որը ներկայացնելու է «Ժակո» երգը։ Եզչափակիչ համերգը կայանալու է մայիսի 11-ին։

«Եվրոտեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր