Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գլուշչենկոն հայտնել է, որ այս գիշեր ռուսական հրթիռներն ու անօդաչուները գրոհել են 6 մարզերի էներգետիկ օբյեկտները։ «Կրկին զանգվածային հարձակում մեր էներգետիկ օբյեկտների վրա։ Հարձակման են ենթարկվել Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Վիննիցայի մարզերում էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները»,- ուկրաինական ԶԼՄ-ները մեջբերում են Գլուշչենկոյի հայտարարությունը։ |