«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն առաջին իսկ օրվանից միացել են 44-օրյա պատերազմում որդիներ կորցրած տասնյակ ծնողներ։ Նրանցից է նաև տիկին Գոհարը, ում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կարմիրբերտավորները, ուժ կիրառելով, բերման էին ենթարկել։ Այսօր նա իր խոսքն ուղղեց հատկապես ոստիկաններին․ «Ինչ արել, արել են, հիմա խնդրում եմ՝ իրենց մեղքը չկրկնապատկեն, գան, միանան այս շարժմանը»։ |