Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երդմնակալության արարողության ժամանակ ՌԴ նախագահը ելույթ ունեցավ, որից ամենակարևոր դրվագը ինձ համար հետևյալ նախադասությունն էր՝ Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք որոշում՝ ռուսները։ Հարց՝ իսկ ո՞վ է որոշում Հայաստանի ճակատագիրը, ըստ Փաշինյանի՝ մե՞նք։ Չէ, Հայաստանի ճակատագիրը որոշում է Ալիևը, որոշում է Էրդողանը, որոշում է Պուտինը, որոշում է Բայդենը, որոշում է Մակրոնը, որոշում է Շոլցը, որոշում է Սորոսը, Նիկոլը որ բան չի որոշում, դա պարզ է։ Նիկոլին ընդամենը փոխանցում են ինչ են որոշել ու նա կատարում է և արդարացնում։ Նա ի վիճակի չէ կասեցնելու էդ որոշումները։ |