ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ աշակերտների ու ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
13:00, 19.05.2024 | mamul.am
3045 | 0

Մայիսի 15-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան 9 հասցեում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է ծագել, որի ընթացքում կռվի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ-ն, 16-ամյա Ա․ Խ-ն, 16-ամյա Ս․ Մ-ն, 15-ամյա Հ․ Հ-ն, 18-ամյա Դ․ Մ-ն, 17-ամյա Ն․ Ս-ն, 17-ամյա Մ․ Տ-ն և 17-ամյա Ա․ Ղ-ն: Դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 67-ամյա Անահիտ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցի մոտ ակցիա իրականացնող մի խումբ անձիք իրենց մոտ եղած բարձրախոսով հնչեցրել են ակցիային միանալու և դասադուլ անելու կոչեր, սակայն, տեսնելով, որ աշակերտները չեն միանում ակցիային, վերջիններիս հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ, որից հետո նշված դպրոցի մի քանի աշակերտներ դուրս են եկել և ակցիա իրականացնող անձանց հետ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր