ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Խոնարհվում եմ այս պաստառի առջև, բայց պիտի խնդրեմ, որ պահեք». Բագրատ Սրբազանը` Կոնսերվատորիայի ուսանողներին
19:30, 08.05.2024 | mamul.am
5058 | 0

«Գանձասարը սրբազանի հետ է» գրություններով երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողներ, որոնց թվում են նաև Արցախից եկած երիտասարդները: Նրանց դիմավորեց Բագրատ Սրբազանը` միանալով նրանց երգին ու նշելով, որ ուսանողների մեծ մասին ինքը դասավանդում է: Այնուհետև Սրբազանը նկատեց. «Ես ո՞վ եմ, կամ առհասարակ ինչ որ մեկն ո՞վ է, որ Գանձասա՛րը նրա կողքին լինի: Մե՛նք պիտի Գանձասարի մեջ լինենք: Խոնարհվում եմ այս պաստառի առջև, բայց պիտի խնդրեմ, որ պահեք, մենք մի փոքրիկ փոշեհատիկ ենք Գանձասարի առջև: Հիմա Գանձասարը գերեվարված, անտեր մնացած վիճակում է, մենք էլ պիտի դրա պատասխանը տանք` մեր ամբողջ կյանքով: Պիտի գնանք Գանձասար` երբ էլ որ լինի»,- նշեց Բագրատ Սրբազանը:

«Խոնարհվում եմ այս պաստառի առջև, բայց պիտի խնդրեմ, որ պահեք». Բագրատ Սրբազանը` Կոնսերվատորիայի ուսանողներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր