ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում հետաքննել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Խորապես մտահոգված ենք օրինագծի դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ իրականացվող գործողություններով։ Մենք տեղյակ ենք հասարակական ներկայացուցիչների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերի աճի մասին։ Մենք դատապարտում ենք դա և կոչ անում անհապաղ լիարժեք հետաքննություն անցկացնել։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Վրաստանի հետ փոխգործակցությունը, սակայն Վրաստանի կառավարությունը դրա համար պետք է փոխի կուրսը»,- ասել է Միլերը։ |