ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Դավիթ Գյուրջինյանը պատասխանեց Բագրատ Սրբազանին
14:36, 10.05.2024 | mamul.am
11239 | 0

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի դռները ռեկտորատը փակել էր Բագրատ Սրբազանի և երթի մասնակիցների դիմաց։ Շարժման մասնակիցների՝ Բրյուսովի շենքի մոտակայքից հեռանալուց հետո դռները բացվեցին և լրատվամիջոցները կարողացան մուտք գործել, որտեղ հանդիպեցին ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին։ Լրագրողի այն հարցին, թե լսեցի՞ք, որ Բագրատ Սրբազանը ձեզ էր դիմում, համալսարանի Գյուրջինյանը պատասխանեց․ «Աղմուկ էր, չեմ լսել, ի՞նչ էր ասում։ Հիմա դռները բաց են, ով գնալու էր գնաց, փակ էր, քանի որ պետական քննություններ են ընթանում»։

Դավիթ Գյուրջինյանը պատասխանեց Բագրատ Սրբազանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր