«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Տվյալ հոգևորականը ասում էր` քսան ձայն է պակասում: Էս երեք տարի է՝ այստեղ են, իրենք թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն տեսնո՞ւմ են, եթե տեսնում են` թող հանրայնացնեն: Իմ կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից անգամ մեկուկես ձայն չեն ստանա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: |