ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է
18:48, 10.05.2024 | mamul.am
2408 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են 40-ամյա Ջեմմա Գ.-ի դին՝ այրվածքներով:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել էր կնոջ դի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր