Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում ավարտել են խաղաղության համաձայնագրի շուրջ ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները։ Դրանք կշարունակվեն վաղը։ Հիշեցնենք, որ Ալմաթիում մեկնարկել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը: Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։ Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։ |