ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ. բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։
Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։
Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը։
Դրանք ակնհայտ ստացել են հրահանգ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻ ԱԹՈՌԸ»։