ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա ՔՊ մեծագույն ստերից է». Քրիստինե Վարդանյան
17:18, 13.05.2024 | mamul.am
3008 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլորն, ովքեր ասում են, «ով էլ լինի՝ նույնն է լինելու», փաստացի պնդում են, որ մեր ազգն ունակ չէ Նիկոլ Փաշինյանից ավելի լավ ղեկավար, Սուրեն Պապիկյանից ավելի լավ պաշտպանության նախարար, Միրզոյանից ավելի լավ արտաքին հարաբերությունների նախարար․․․ ունենալ։
Իսկ սա ՔՊ մեծագույն ստերից է։ Մենք ունենք երկիր կառուցելու և անվտանգ ու բարեկեցիկ ապրելու ռեսուրսներ, մասնագետներ, նվիրյալներ։ Ուղղակի մեզ մոտ պաշտպանության նախարար է սպա դանակահարած պատմության ուսուցիչը, արտաքին գործերի նախարար է անընդհատ «պիպետկաներից» ու «գործակալներից» խոսողը, իսկ երկիրը ղեկավարում է մեկը, ում նվիրված երգ են երգում Ադրբեջանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր