ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ոչ ոք ձեզնից չի վախենում, ոչ ոք նահանջելու տեղ չունի». Գառնիկ Դանիելյան
20:00, 14.05.2024 | mamul.am
1921 | 0

Վաղ առավոտից ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում սկիզբ առած անհնազանդության ակցիաներն ամփոփեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նորից զգուշացնում ենք՝ որքան բիրտ, կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին։ Ոչ ոք ձեզնից չի վախենում, ոչ ոք նահանջելու տեղ չունի։ Մենք մտքի ծայրով էլ չենք անցկացնում, որ կարող է այս ակցիաները դադարեն։ Պիտի դադարեն ձեր ապօրինի գործողությունները, ու դուք հասկանաք, որ մենք ուզում ենք Պատիվ ու Հայրենիք ու դրա համար նահանջելու տեղ չունենք ու չենք էլ ունենալու։ Դուք այդ գիտակցումը պետք է ունենաք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր