ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանն, ամփոփելով անցած օրը, նշեց, որ այսօր Բագրատ Սրբազանի հետ շրջել են ամենատարբեր հաստատություններով և բացառիկ ընդունելության արժանացել: Նա ողջունեց այն մարդկանց, ովքեր այսօր ակտիվ գործողություններ են իրականացրել ու բերման ենթարկվել: «Ինչքան ճնշումներն ավելացնեն, այնքան մարդկանց թիվն ավելանալու է»,- ասաց նա: |