ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+31 °C
«Սև օր՝ վրացական ժողովրդավարության համար»․ ԱՄՆ սենատ
11:00, 15.05.2024 | mamul.am
3117 | 0

Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը «սև օր է դարձել վրացական ժողովրդավարության համար»։ Այս մասին ասվում է ԱՄՆ 11 սենատորների տարածած հայտարարության մեջ։ «Սև օր՝ վրացական ժողովրդավարության համար։ Մենք խորապես հիասթափված ենք, որ ռուսական օրինակով Վրաստանի խորհրդարանն ընդունեց այդ օրենքը։ Այս քվեարկությունն անցկացվել է հարյուր հազարավոր վրացիների կամքի խախտմամբ, որոնք շարունակում են բողոքի ակցիաներն օրենսդրության դեմ, որը ոչ միայն սահմանափակում է խոսքի ազատությունը, այլև խոչընդոտում է Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Սենատորները կարծում են, որ օրենքի ընդունումը «հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վնաս կհասցնի ԵՄ անդամակցության ձգտումներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր