ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը»․ Ստեփան Դանիելյան
19:00, 15.05.2024 | mamul.am
4072 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է:
Այս քարոզչությունն ուղղված չէ Արևմուտքին, սատարում ստանալու համար: Արևմուտքում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ռեժիմի նպատակն է` ինչ-որ կերպ գաղափարական հիմք ձեռք բերել հանրության որոշ շրջանակների մոտ, ինչպես նաև արդարացնել տարածքների զիջումն ու իրենց կատաստրոֆիկ կառամարումը:
Սակայն, ինչու Ռուսաստանը չի աջակցում Բագրատ Սրբազանին և դիտորդի կեցվածք է ընդունել:
Պատճառները հետևյալն են.
1. Եթե Ռուսաստանն աջակցի շարժմանն, ապա հաջողության դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի առջև, իսկ դրան հիմա պատրաստ չէ: Քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմն ու Արևմուտքի հետ ընթանում է չհայտարարված պատերազմ, Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանի համար հակամարտության մեջ մտնել Թուրքիայի, Ադրբեջանի ու առհասարակ «թյուրքական աշխարհի»-ի հետ:
2. Եթե Ռուսատանն ուղղակիորեն ներքաշվի ներքաղաքական պայքարի մեջ, ապա դա ազդակ կլինի ՀԱՊԿ-ի երկրների համար, որ իրենց ներքաղաքական հարցերում դա ևս հնարավոր է, դա իրենց համար կդիտարկվի` որպես նման քաղաքականության սկիզբ և լարում կմտցնի միջպետական հարաբերություններում:
3. Առհասարակ, այսօրվա Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր վրա չվերցնի մյուս երկրների ներքին խնդիրները: Օրինակ, աջակցում է պաղեստինցիներին, բայց համարում է, որ դա առաջին հերթին արաբների խնդիրն և արաբական երկրները պետք է առաջին քայլը կատարեն: Նույնը Սերբիային ու մյուս երկրներին է վերաբերվում: Դա վերաբերվում է նաև Հայաստանին, իշխանության փոփոխությունը մեր խնդիրն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր