ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Բաքվում պահվող արցախցի պաշտոնյաների կալանքի ժամկետը երկարաձգվել է
18:00, 15.05.2024 | mamul.am
1812 | 0

Անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար կալանքի տակ գտնվող` բռնազավթված Արցախի նախկին ղեկավարների կալանքը երկարացվել է։
Դատարանի հերթական ապօրինի որոշմամբ՝ 5-ական ամսով երկարացվել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցը երկարացնելու միջնորդությունը՝ այն երկարացնելով դարձյալ 5 ամսով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր