«Այս պահին արձանագրեցինք մեր ուղերձը, որ Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի: Ժողովրդական պատով ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է վկայում: Այս շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա` լինեն երկրի ներսում, թե արտաքին հարաբերությունների վրա: Մեր մտքերը պղտորել են, թե մենք անզոր անկամ մարդիկ ենք, բայց դուք այս օրերին հակառակն եք ապացուցում, որ դուք մերժում եք այդ բոլորը, մերժում եք` վկայելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պիտի լսի, որ ինքը սուտ է խոսել, մոլորեցրել է ժողովրդին: Ստի մերժումը լինելո՞ւ է, թե ոչ»,- Օպերայի մոտ, դիմելով ներկաներին, ասաց Բագրատ Սրբազանը: |