Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին․ «Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներն անտարբեր չեն թողել նաև մեզ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողներիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերների առաջ և ուրվագծելով պետական արդյունավետ կառավարման հեռանկարի բացակայությունը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։ Հաշտեցման օրակարգը այլընտրանք չունի, ներքին համերաշխությամբ և մեր ներուժի համախմբմամբ միայն կարող ենք հանգուցալուծել առկա սպառնալինքները՝ հանուն Հոգևոր Հայաստանի: |