ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
22:24, 15.05.2024 | mamul.am
3075 | 0

Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Բագրատ Զաքարյանը հրաժարական է տալիս, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրանում է, ինչպես որ պայմանավորվել էինք։ Հիմա տեղերը փոխվում են։ Նա կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ ընթացակարգի` ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու` տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր