ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն
15:48, 16.05.2024 | mamul.am
1439 | 0

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։ Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի գործողություններ։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նորածինը, դրական տեղեկություն ստացվեց. երեխայի կյանքին վտանգ չէր սպառնում։
Նորածնի մորը հայտնաբերելու՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքը չուշացավ։ Հետագա միջոցառումներով պարզվեցին կատարվածի որոշ մանրամասներ:
Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր