ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ն զենքի ներկրման համար պատժամիջոցներ է սահմանել Ղազարյանի, Մկրտիչևի և Բուդնևի նկատմամբ
10:00, 17.05.2024 | mamul.am
3334 | 0

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական կազմակերպությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի ներկրմանն օժանդակելու համար, հաղորդում է krymr-ը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռաֆայել Ղազարյանը, Ալեքսեյ Բուդնևը, ինչպես նաև Trans Kapital, Rafort և «Տեխնոլոգիա» ընկերությունները:

Ըստ տեկությունների՝ Ալեքսեյ Բուդնևը նպաստել է Ռուսաստան ռազմական կոմունիկացիոն սարքավորումների մատակարարմանը, որոնք, հավանաբար, պատրաստվել են ԿԺԴՀ-ում և նախատեսված են ռուս զինվորականներին աջակցելու համար: Բուդնևը ռուսական «Տեխնոլոգիա» ընկերության միակ սեփականատերն է։

Ռաֆայել Անատոլիի Ղազարյանն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ Աշոտ Մկրտիչևին նյութական օգնություն, ինչպես նաև ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու համար, որի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին ավելի վաղ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Trans Kapital, Rafort ընկերությունները կապ ունեն Ռաֆայել Ղազարյանի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր