ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Ալիևի օգնականն ամերիկացի դիվանագետների հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունները
12:06, 17.05.2024 | mamul.am
1602 | 0

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ամերիկացի դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին ասվում է Ադրբեջանի դեսպանատան X-ի էջում։

Նշվում է, որ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի և Ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ռոբերտ Գիլքրիստի հետ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ընթացիկ իրավիճակին, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր