ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Նիկոլն իրենով բան չի ներկայացնում, եթե նրան չպահեն ոստիկանության ղեկավարներն ու գլխավոր դատախազը»․ Նաիրի Հոխիկյան
10:24, 18.05.2024 | mamul.am
1557 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 17-ին նկատեցի, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հավաքին ներկա էր նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այն մարդը, ով պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ անգամներ կարող էր ի պաշտոնե որոշում կայացնել կալանավորել Նիկոլ Փաշինյանին ու կանխել Արցախի ամբողջական հանձնումը, նաև Տավուշի և այլ տարածքների մասնատումը։
Հիմա էլ պաշտոնյա չէ, գուցե նեղացել է Նիկոլից ու դարձել ընդդիմադիր։ Գուցե արդարանում է, թե պաշտոնավարման ժամանակ այլ տարբերակ չի ունեցել, բացի Նիկոլի հրահանգները անելուց։ Բայց դա կեղծ է, երեսպաշտություն է, մանավանդ գլխավոր դատախազի պարագայում, որի ձեռքում բազմաթիվ հնարավորություններ կան օրենքով թույլատրված։ Պարզապես մարդը լավ պաշտոն ուներ, մեծ փողեր էր ստանում, իրեն հազար տարի պետք չէր մտնել խնդիրների մեջ հանուն ինչ-որ հայրենիքի։
Հիմա նույնկերպ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի մասին է։ Արդեն տեղեկություններ կան, որ նեղսրտում է Նիկոլի հանցանքներից, համաձայն չէ նրա հետ, փորձում է չդառնալ ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների հրահանգող ու այդ դերը փոխանցել է փոխնախարար Արփինե Սարգսյանին։
Վաղը որ պաշտոնից ազատվի, համարյա վստահ եմ, որ էլի ընդդիմադիր կդառնա, կասի, թե ինքը համաձայն չէր Նիկոլի հետ։
Համաձայն չես, Նիկոլին չենթարկվելու հրաման տուր ոստիկաններին։ Մտիր Նիկոլի մոտ ու ասա, որ ոստիկանությունը չի կատարելու Նիկոլի ապօրինի հրամանները։ Տես ոնց է 1 ժամ հետո Նիկոլը հրաժարականի դիմում գրելու և փախչելու երկրից։
Իրականում Նիկոլն իրենով որևէ բան չի ներկայացնում, եթե նրան չպահեն ոստիկանության ղեկավարներն ու գլխավոր դատախազը։ Իսկ դրանք հանուն փողի ու պաշտոնի ամեն ինչ ուրանում են, հետո երբ զրկվում են երկուսից էլ, դառնում են խիստ հայրենասեր։
Այդպես չի լինում։ Չի կարող Արթուր Դավթյանի նման մարդը լինել ազգային ընդդիմադիր, երբ ինքն է Արցախի հանձնման հիմնական մեղավորներից մեկը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր