Ինչպես հայտնել էինք, Կիրանցում է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ներկայացնում ենք նախարարի ու լրագրողի հարցուպատասխանը։ Լրագրող - Պարո՛ն նախարար, մարդկանց հարցերին ստույգ չեք կարողանում պատասխանել։ Սանոսյան - Մարդիկ հարցրեցին՝ ճանապարհը ոնց է անցնելու, ես էլ նկարագրեցի։ Լրագրող - Անվտանգության երաշխիքներ են պետք։ Սանոսյան - Ճանապարհն իրենով նաև կլինի անվտանգություն։ Լրագրող - Գյուղը կիսվում է, ի՞նչ անվտանգություն։ Սանոսյան - Դե դուք էդպես մտածեք․ մենք փորձում ենք իրավիճակը կառավարել։ |