ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
15:24, 18.05.2024 | mamul.am
2131 | 0

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ։ Փաստացի, նա մեր միակ դաշնակից մնացած Ֆրանսիայի դեմ մեծ միջոցներ ծախսելով գլոբալ պայքար է սկսել։ Եվ այդ հակաֆրանսիական պայքարը ունի մեկ նպատակ՝ հասնել Ֆրանսիայի հետ գործարքի, ըստ որի Ֆրանսիան չի խառնվում Ադրբեջանի «գործերին», իսկ Ադրբեջանը՝ Ֆրանսիայի։
Պատերազմը պոզերով ու պոչերով չի լինում, այն հենց այս պահին էլ մեր դեմ ակտիվ ընթանում է։ Դաշնակիցները, ինչպես և դիրքերը, պատերազմական կարևորագույն ռեսուրսներ են, որոնք թշնամին մեթոդաբանորեն վերցնում է մեր ձեռքից։ Մի մասը գլոբալ տիրույթում պայքար մղելով, իսկ մյուս մասը՝ հայ դավաճանների ձեռքով, ինչպես Տավուշյան դիրքերի հանձնումն է։
Թշնամին պարանը արդեն գցել է մեր վիզը, իրեն մնացել է ընդամենը մի քանի քայլի իրականացում, ու մեր ոտքի տակի հենարանը մեկ հպումով է հանելու։
Այս իրավիճակում ո՞նց կարա այլ որևէ բան քննարկման առարկա լինել, բացի իրողությունների փոփոխության մասին դիսկուրսից։
Այս իրողությունների մեջ ինչ կատարվում է մեզ հետ, ամեն ինչ ճիշտ է։ Փոխենք իրողությունները, կփոխվեն նաև մեզ հետ կատարվող իրադարձությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր