ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
15:36, 18.05.2024 | mamul.am
4076 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Տեղեկացա, որ Պետրոս Ղազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։
Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ` կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։
Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։
Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։
Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։
Կսպասեմ քեզ բերդում։
Слабо?»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր