ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+33 °C
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսն անանուն են. «Ժողովուրդ»
09:06, 21.05.2024 | mamul.am
1608 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։
Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն և ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։
Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելը ունեցել է կոնկրետ արդյունք` բազմաթիվ տնտեսաքաղաքական մարտահրավերների հորձանուտում գտնվող ԶՊՄԿ-ն չի մոռացել իր ԲՀ-ի միջոցով 2 անգամ մուծվել` վիթխարի` 70 միլիոն դրամի չափով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր