ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Էրդողանը հայտնել է, թե գոհ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից
09:54, 21.05.2024 | mamul.am
1969 | 2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադիր հետևում է զարգացումներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Էրդողանն ասել է, որ «արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի Հարավային Կովկասում, նոր մթնոլորտ կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև այլ տարածաշրջանների երկրների համար»։

«Մեր ադրբեջանցի եղբայրները բազմիցս ցույց են տվել, որ խաղաղության կողմնակիցն են, և մենք նույն վերաբերմունքն ենք ակնկալում Հայաստանի ղեկավարությունից»,- ասել է Էրդողանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր