ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
ՔՊ-ում անհանգստությունն անցել է. «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին. «Ժողովուրդ»
09:18, 22.05.2024 | mamul.am
2149 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում անհանգստություններն այլևս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում:
Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարն ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլևս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին:
Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլևս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի:
Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր