ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել
16:18, 20.06.2024 | mamul.am
1694 | 0

Վրաստանի մաքսային ծառայությունները «Սադախլո» անցակետում Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա են հայտնաբերել, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես փոխանցում է «Sputnik Грузия»-ն, մարիխուանան սեղմվել և փաթեթավորվել է 11 պոլիէթիլենային տոպրակների մեջ և պահվել հեղուկ գազի բալոնի թաքստոցում: Բալոնը գտնվել է ավտոմեքենայի բեռնախցիկում։ Մարիխուանայի հայտնաբերումից հետո գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ-ին՝ հետագա արձագանքման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր